Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
Ցուցադրել քարտեզի վրա
  • Կացարաններ
  • Տեսարժան վայրեր

ՀԱԱ7 Սանահին կայարանից Հագվի

ՀԱԱ7 Սանահին կայարանից Հագվի

3ժ40ր
10.4 կմ
1119 մ
766 մ
դժվար

Տեսարժան վայրեր

Սանահին Վանք
Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասից արահետը տանում է դեպի Հագվի գյուղ։ Երկարությունը 10.4 կիլոմետր է։ Քաղաքի ծայրամասից նշագծերը տնամերձ հատվածներով դուրս են գալիս մեքենայի լեռնային ճանապարհի վրա։ Այստեղից արահետը բարձրանում է մոտ 3 կիլոմետր՝ հավաքելով գրեթե 400 մետր հարաբերական բարձրություն։ Քայլքը դժվար չէ, քանի որ արահետը լայն է ու աստիճանաբար է բարձրանում, չկան զառիվեր հատվածներ։ Քայլելու ընթացքում բացվում են Լոռու շատ գողտրիկ տեսարաններ՝ գետակներով ողողվող բացատներ ու նոսր թփուտներ։ 

Արահետի ամենավերևում արահետի նշանները ցույց կտան մեկ այլ կածան, որով կարող եք 700 մետր քայլել և այցելել միջնադարյան Սեդվու վանքը։ Իսկ նշաններից 150 մետր դեպի ձախ կարող եք բարձրանալ Սեդվու ամրոցից մնացած միակ աշտարակի մոտ՝ շրջակա սարերին վերևից դիտելու հնարավորությամբ։ Այստեղից արահետը կիջնի ներքև․ բացատների մեջ արահետը երեք տեղ հատվում է գետին, որը վարարելիս մի փոքր արկածային է դարձնում քայլքը։ Գետի երրորդ ու վերջին հատվածը հաղթահարելուց հետո կհասնեք մի տաղավարի, որտեղ կարող եք հանգստանալ, քանի որ հասել եք արահետի ուղիղ կեսին։ 

Տաղավարից հետո նորից արահետը կհատվի մեքենայի լայն ճանապարհի հետ և աստիճանաբար կբարձրանա դեպի Հագվի։ Սարահարթից դեպի աջ արահետը արդեն հին ասֆալտապատ ճանապարհով կշարունակվի դեպի Հագվի։ 

Ջրի աղբյուրներ/տեղեկություններ.
Այս արահետից առաջ անհրաժեշտ է լիցքավորել խմելու ջրի ձեր պաշարները, քանի որ արահետի վրա գտնվող աղբյուրները չեն գործում։ Հագվի գյուղի կենտրոնում՝ մատուռի դիմաց կգտնեք ցայտաղբյուր սառնորակ ջրով։ 

Ինչպես հասնել այնտեղ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

ԸՆՏՐԵՔ ՁԵՐ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ

Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց: