Լոռվա կանաչ բլուրներից մինչև Սյունիքի ժայռոտ բարձունքներ ձգվող այս երկար հեռավորության արշավային արահետը աննկատ կերպով փոխում է Հյաստանի մասին մարդկանց ընկալումները։ Այն անցնում է գյուղերով, անտառներով և բաց հովիտներով՝ միացնելով ժամանակի ընթացքում իրարից հեռացած վայրերը և հրավիրելով ճամփորդներին՝ բացահայտելու Հայաստանը ավելի մոտիկից։
Այժմ այդ նույն երթուղին արժանացել է միջազգային ուշադրության։ Հայաստանի Ազգային Արահետը (ՀԱԱ) ճանաչվել է «Լայն աշխարհի լավագույն զբոսաշրջային նախագիծ» անվանակարգի հավակնորդ՝ Բրիտանական Զբոսաշրջային Գրողների Համքարության (BGTW) 2025 թվականի Միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխությունում։ Այս թեկնածությունը Հայաստանը դասում է աշխարհի ամենաոգեշնչող ուղղությունների շարքին՝ ընդգծելով երկրի կայուն և համայնքահեն զբոսաշրջության աճող շարժումը։

Մրցանակի թեկնածուները ընտրվում են Միացյալ Թագավորության առաջատար զբոսաշրջային գրողների, լուսանկարիչների, բլոգերների և հաղորդավարների կողմից։ Այն շնորհվում է այն նախագծերին, որոնք նշանակալի ներդրում են ունենում զբոսաշրջության ոլորտում։ Այս տարի ՀԱԱ-ն հայտնվել է այնպիսի մրցակիցների կողքին, ինչպիսիք են Կահիրեի Մեծ Եգիպտական թանգարանը և Իրաքի Քուրդիստանի Զագրոս լեռնաշղթայի արահետը։ Հաշվի առնելով, որ ՀԱԱ-ը շահույթ չհետապնդող նախագիծ է, սա նշանակալի ու մեծ քայլ է, որն արտացոլում է HIKEArmenia-ի, ինչպես նաև հարյուրավոր արշավականներիկամավորների և գյուղացիների համատեղ աշխատանքը, որոնք միասին ազգային երազանքը վերածել են կենդանի արահետի։
ՀԱԱ-ի վրա աշխատանքները գործարկվել են 2023 թվականի մայիսին՝ որպես գյուղից գյուղ տանող արահետ, որը հրավիրում է զբոսաշրջիկներին բացահայտելու Հայաստանը ոչ միայն իր բնապատկերներով, այլև իր մարդկանց միջոցով։ Այն միացնում է համայնքներ, հյուրատներ և մարդկանց առօրյա կյանքը՝ հնարավորություն տալով արշավորդներին շարժվել իրենց տեմպով՝ միաժամանակ աջակցելով տեղական տնտեսություններին։
Երբ ծրագիրը լիովին ավարտվի, արահետը կծածկի մոտ 1000 կիլոմետր տարածք և կանցնի 100-ից ավելի գյուղերով ու քաղաքներով՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։ Միջազգային չափանիշներին համապատասխան արահետի մի քանի հատված արդեն բաց են։ Թեթև պայուսակով և հետաքրքրասիրությամբ զինված արշավորդները կարող են քայլել գյուղից գյուղ՝ յուրաքանչյուր երեկո ավարտելով օրը տաք ընթրիքով, կացարանով և մի նոր պատմությամբ։
.png?sfvrsn=34dd8861_0)
Արահետի լոգոն, որն իր վերջնական տեսքը ստացավ 2023 թվականի վերջին, խորհրդանշում է հյուրընկալություն։ Կապույտ կամարը պատկերում է հրավիրող դուռ, որի շուրջ պատկերված են լեռներ, անտառներ, ջուր և արև՝ բնության խորհրդանիշները։ Այս ամենը միասին ներկայացնում են Ազգային Արահետի-ի էությունը՝ ջերմություն, բնության բազմազանություն և հայկական հյուրընկալության ոգին։
.png?sfvrsn=7937b770_0)
Ինչու է կարևոր ներկայացվածությունն այս մրցանակին
ՀԱԱ-ն ընդգրկվել է BGTW-ի եզրափակիչ ցանկում, որի նախագծերը տատանվում են միլիարդավոր դոլարանոց թանգարաններից մինչև համեստ համայնքային նախաձեռնություններ։ ՀԱԱ-ն հենց երկրորդ տեսակի շարքում է․ տեղացիների ձեռքով ստեղծված և պահպանվող արահետ, որը կառուցվել է համայնքների ներգրավվածությամբև այն մարդկանց խնամքով, ովքեր նախընտրում են պարզությունը շքեղությունից։
Արահետի յուրաքանչյուր հատված պատմություն է պատմում․ այն անցնում է լեռնանցքներով, պտղատու այգիներով, անտառներով ու խաղաղ գյուղական ճանապարհներով։ Ճանապարհին արշավորդները կհանդիպում են հողագործների, արհեստավորների և ընտանիքների, որոնց հյուրընկալությունն այնքան տպավորիչ է, որքան բնության հարուստ տեսարանները։
.png?sfvrsn=7dee9971_0)
ՀԱԱ-ն նաև արտացոլում է HIKEArmenia-ի հիմնական առաքելությունը՝ բնության պահպանություն և գյուղական համայնքներում էկոտուրիզմի խթանում։ Կազմակերպությունը ներդրում է կատարում արահետների կառուցման, պահպանման, նշագծման, ուղեկցորդների և հյուրատների որակի բարելավման մեջ։ Այս քայլերը միաժամանակ պաշտպանում են բնությունը, ստեղծում զարգացման հնարավորություններ և ձևավորում կայուն զբոսաշրջության մոդել, որը բարիք է բերում թե՛ հյուրերին, թե՛ հյուրընկալներին։
Բրիտանացի զբոսաշրջային լրագրող Օլլի Բեքեթը, ով ՀԱԱANT-ն նոմինացրել է մրցանակի, ասել է․ «Ես ներկայացրի Հայաստանի Ազգային Արահետի թեկնածությունը մրցանակին, քանի որ այն բացում է Հայաստանի խորքըայցելուների համար, ստեղծում է աշխատատեղեր տեղացիների համար և առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան արահետ արշավորդների համար։ Բացի այդ՝ ակնհայտ է, թե որքան սրտացավ են նախագծին մասնակցող մարդիկ, այդ թվում՝ իմ զբոսավար Շուշան Ռուբենյանը»։
Հաղթողները կհայտարարվեն 2025թ․ նոյեմբերի 3-ին Լոնդոնում, BGTW-ի ամենամյա գալա-երեկոյի ընթացքում՝ World Travel Market-ի նախօրեին։ Մրցանակին արժանանալու թեկնածու դառնալն ինքնին մեծ հաղթանակ է, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի արահետները վաստակել են իրենց տեղը համաշխարհային քարտեզի վրա։
Աճող միջազգային ուշադրություն
Վերջին տարիներին Հայաստանը կայուն կերպով բարձրացնում է իր հեղինակությունը՝ որպես քայլարշավային ուղղություն։ Այս տարվա սկզբին Lonely Planet Italy-ն իր «L'Armenia a piedi: nella natura, senza folla» («Հայաստանը ոտքով․ բնության մեջ՝ առանց բազմության») վերնագրված հոդվածումներկայացրել է Հայաստանի Ազգային Արահետը որպես բազմազան լանդշաֆտների և մշակույթների խճանկար, որը ձգվում է Լոռու և Տավուշի անտառներից մինչև Վայոց Ձորի խաղողի այգիներ և Սյունիքի վանական համալիրներ։
Հոդվածում նշվում է, որ արահետի Լոռու հատվածը արդեն բաց է, իսկ Տավուշը կառուցումը կավարտվի մինչև 2026 թվականը։ «Վերջին տարիներին Հայաստանը ներդրում է արել նշագրված արահետների, էկո-հյուրանոցների, հյուրատների և արշավորդների համար նախատեսված ծառայությունների ստեղծման գործում։ Այս ցանցը երկիրը դարձնում է կայուն և հյուրընկալ քայլարշավային ուղղություն», — գրում է Lonely Planet–ի Իտալիայի խմբագիրը։
Հոդվածում նաև ընդգծվում է, որ Հայաստան հասնելը հեշտ է Իտալիայից՝ ուղիղ չվերթներով Միլանից, Հռոմից և Վենետիկից, ինչպես նաև հարմարավետ կապերով Եվրոպայի այլ օդանավակայաններից։
Այսպիսի հրապարակումները ևս մեկ անգամ շեշտադրում են այն, ինչ արդեն գիտեն միայն նրանք, ովքեր քայլել են այստեղ․ Հայաստանը միավորում է բնության գեղեցկությունը, մշակութային խորությունը և պարզ, մարդկային հյուրընկալությունը՝ հեռու զանգվածային ևաղմկոտ զբոսաշրջությունից։
2015-ից սկսած՝ HIKEArmenia-ն մեծ դեր է ունեցել Հայաստանի ժամանակակից արշավային մշակույթի ձևավորման մեջ։ Հ․ Հովնանյան Ընտանեկան Հիմնադրամի աջակցությամբ կազմակերպությունը զարգացրել կամ բարելավել է ավելի քան 100 արահետ, գործարկել է անվճար հավելված և կայք արշավականների համար, բացել տեղեկատվական կենտրոն Երևանի սրտում։ Բացի այդ՝ իրականացվում են կամավորական և ուսուցողական ծրագրեր, արշավներ պատանիների ու երիտասարդների համար։
Հայաստանի Ազգային Արահետը HIKEArmenia-ի ամենահավակնոտնախագիծն է մինչ օրս։ Այն միավորում է կազմակերպության տասնամյա փորձը և տեսլականը՝ ստեղծելու Հայաստան, որտեղ բնությունը, մշակույթը և համայնքը ներդաշնակ զարգացման մեջ են։
Ինչ է սպասվում հաջորդիվ
Մինչև 2030 թվականը նախատեսվում է ամբողջությամբ կառուցել Հայաստանն ամբողջ երկայնքով կապող մեկ ընդհանուր արահետը, որ կանցնի անտառներով, բարձրավանդակերով և լճերի ափերով՝ հատվելով մարդկանց հետ, ովքեր ապրում են այդ վայրերում։ Արահետը կդառնա թե՛ հիմնական քայլարշավային երթուղի, թե՛ կայուն և համայնքահեն զբոսաշրջության կենդանի օրինակ։
BGTW-ի ընտրյալների ցանկում հայտնվելը հպարտության պահ է և միաժամանակ խոստում՝ այն ամենի մասին, ինչ դեռ սպասվում է։ Սա հրավեր է աշխարհին, որն ասում է․ Հայաստանի բաց դռները, բաց բնապատկերները և բաց սրտերը պատրաստ են ընդունելու բոլոր նրանց, ովքեր դեռ կքայլեն ապագայի այս արահետով
Պլանավորե՛ք ձեր հաջորդ արշավը և իմացե՛ք ավելին Հայաստանի Ազգային Արահետի մասին՝ hikearmenia.org կայքում։