Պլանավորեք ձեր արշավը
  • ENGLISH
  • RUSSIAN
  • ARMENIAN
  • FRENCH
  • GERMAN
15.000 ՀՀ դրամից սկսած

Lu-Na Հյուրատուն

Lu-Na Հյուրատուն

Lu-Na հյուրատունը գտնվում է Վայոց Ձորի ամենագեղեցիկ ու հյուրընկալ գյուղում՝ Գոմքում։
Գյուղը ոչ միայն զարմացնում է իր բնությամբ, այլև աչքի է ընկնում իր բարի, սրտաբաց մարդկանցով։
Հենց դա է պատճառը, որ Հայկն ու Անին որոշեցին իրենց կյանքը կապել Գոմքի հետ և այստեղ կառուցել իրենց հյուրատունը։
Երիտասարդ զույգը սիրով է դիմավորում իր հյուրերին և ամեն ինչ անում է, որպեսզի նրանց հանգիստը լինի իսկապես տպավորիչ ու հարմարավետ։
Lu-Na-ն մի վայր է, որտեղ ամեն ինչ մտածված է հարմարավետություն, անդորր և ջերմ միջավայր ապահովելու համար։
Հյուրատունն ունի.
3 հարմարավետ սենյակ,
մաքուր լոգարան և շուրջօրյա տաք ջուր, գեղեցիկ ինտերիեր,
կենցաղային բոլոր անհրաժեշտ պայմանները,
խաղաղ բակ, որտեղ կարող եք նստել, հանգստանալ, գիրք կարդալ կամ պարզապես լսել բնության ձայները լռության մեջ։
Եվ ամենակարևորը՝ դուք այստեղ հյուր չեք։ Այստեղ, դուք տանն եք։
Ընտրությունն ավելացվեց ձեր Ֆավորիտներին
Ընտրությունը հեռացվեց ձեր Ֆավորիտներից
Սխալ: Ինչ-որ բան ձախողվեց:

Զգացեք հայկական հյուրընկալության համը