Հայաստանի վանքերը բավականին հայտնի են, այնքան հայտնի, որ հազիվ թե գտնեք Հայաստան եկած մարդ, ով գոնե մեկ կամ երկու (կամ երեք, չորս, հինգ…) անգամ չի այցելել վանք: Այնուամենայնիվ, վանքերը պատմական միակ հուշարձանները չեն, որոնք արշավականները կարող են տեսնել Հայաստանում գտնվելու ընթացքում:
Իր լեռնային գոտիներով և տեղանքով՝ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, Հայաստանը պատմության ընթացքում մշտապես գտնվել է մեծ և հզոր կայսրությունների միջև, որոնք պայքարել են տարածաշրջանի վերահսկողության համար, և այսօր հայկական տարածքները պատված են ամրոցներով:
Ահա այն չորս ամրոցները, որոնք հաստատ արժե այցելել՝ օգտվելով մեր անվճար հավելվածից։
Սմբատաբերդ ամրոց
Վայրը՝ Վայոց Ձորի մարզ
Արշավային արահետը՝ Գինու երկիր արահետ (Tour Through Wine Country)
Սմբատաբերդը շատ տպավորիչ 5-րդ դարի ամրոց է, որը տեղակայված է շատ բարձր բլրի գագաթին, Վայոց Ձորի Արտաբույնք և Եղեգիս գյուղերի միջև: Երեք կողմերից շրջապատված վեր խոյացող ժայռերով՝ բերդի կառուցողները շատ լավ են հասկացել տեղանքի առավելությունները. բերդը մնաց չհաղթահարված շուրջ 600 տարի: Տեղական լեգենդի համաձայն, սելջուկներին հաջողել է գրավել բերդը ծարավ ձիու օգնությամբ (այո, դուք ճիշտ եք կարդում): Ենթադրվում է, որ գտել է բերդի ջրային պաշարները, որոնք թաքնված էին ստորգետնյա տարածքում: Հայտնաբերելուց հետո սելջուկները փակել են ջրի աղբյուրը՝ ստիպելով մարդկանց հանձնել բերդը: Այսօր բերդի արտաքին պարիսպները, աշտարակները և պահպանը դեռևս անձեռնմխելի են: Մենք իրոք առաջարկում ենք բարձրանալ Սմբատաբերդ ՝Գինու երկիր արահետով (Wine Country trail)։

Կայան ամրոց
Վայրը՝ Լոռու մարզ
Արշավային արահետը՝ Համաշխարհային ժառանգության արահետ (World Heritage Trail)
Կառուցված 1233 թվականին Հաղպատ վանքի եպիսկոպոսի կողմից ՝ Կայան ամրոցի ավերակները, որը հայտնի է նաև Ակնաբերդ անունով, կառուցված են Հաղպատի և Սանահին վանքի միջև գտնվող միակ բլրի վրա: Ամրոցի պարծանքն է՝ սև աշտարակը, որը մինչ օրս կանգուն է: Կառուցված հրաշալի հրաբխային ժայռերով` այն գրավվել է մոնղոլների կողմից: Կայանը Հայաստանի ավելի քիչ հայտնի ամրոցներից մեկն է, բայց հաստատ արժանի ուսումնասիրության: Լոռու մարզում գտնվող Համաշխարհային ժառանգության արահետով (World Heritage Trail) դուք շատ արագ կհասնեք այնտեղ:
Անդրանիկի ամրոց
Վայրը՝ Վայոց Ձորի մարզ
Արշավային արահետը՝Հայելի լճի շուրջ (Hayeli Lake Loop)
Այս հին ամրոցի մասին շատ բան հայտնի չէ: Ո՞վ է Անդրանիկը: Ինչո՞ւ է նա բերդ կառուցել: Մենք գուցե երբեք չիմանանք: Սակայն մենք գիտենք, որ ամրոցը գտնվում է մի բլրի վրա, որտեղից բացվում է ցնցող համայնապատկերներ: Այստեղից երևում են բոլոր ճանապարհները դեպի Հայաստանի ամենահարավային նահանգը ՝ Սյունիքը, որը հայտնի է իր լեռնաշղթաներով: Hayeli Lake Loop արահետով դուք կհասնեք Անդրանիկի ամրոց, ինչպես նաև կտեսնեք գեղեցիկ Նարեհի ջրվեժը: Այո, մենք գիտենք, որ Հայաստանի արշավային արահետներն առանձնահատուկ են:
Տաթևի Վանական Համալիր
Վայրը՝ Սյունիքի մարզ
Արշավային արահետ՝ Սատանի կամուրճ արահետ (Devil’s Bridge)
Եթե դուք այցելել եք Հայաստանի բազմաթիվ վանքեր, հավանաբար նկատել եք, որ դրանք գտնվում են շատ հեռավոր վայրերում, հաճախ ՝ լեռների գագաթին կամ ժայռոտ կողմերում: Դուք երևի նաև նկատել եք, որ վանքերը շրջապատված են ամրացված պատերով: Դա այն է, որ բացի համայնքների կրոնական կարիքները սպասարկելուց, Հայաստանի վանքերը պատմականորեն ծառայել են գիտական, մշակութային, քաղաքացիական և նույնիսկ տնտեսական և քաղաքական նպատակներով՝՝ կազմակերպելով և ղեկավարելով կյանքը, երբ այդպիսի պետական անկախ համակարգ գոյություն չուներ: Ահա թե ինչու են շինարարները այս վանական համալիրները կառուցել անհասանելի վայրերում և լրացուցիչ պաշտպանությամբ պաշտպանել օտար զավթիչներից:
Տաթևի վանքը գուցե բերդ չէ, բայց շատ է նման բերդի իր ամրացված պատերով և դիրքով՝ Որոտան գետի կիրճից վերև գտնվող մի ժայռի վրա: 9-րդ դարից սկսած, վանքը Սյունիքի շրջանի համար կրոնական, մշակութային և քաղաքական կյանքի կենտրոնն էր, իսկ երբեմն ՝ ողջ Հայաստանի համար ՝ մինչև 20-րդ դարի սկիզբ: Այն միշտ եղել է օտարերկրյա արշավանքների թիրախ ՝ իր տնտեսական և քաղաքական կարևորության պատճառով։ Տաթևն այն տեղն էր, որտեղ հռչակվեց կարճաժամկետ Լեռնային Հայաստանի Հանրապետության անկախությունը ՝ ի պատասխան Հայաստանի բոլշևիկյան տիրության: Այսպիսով, չնայած Տաթևի վանքը չի կարելի անվանել բերդ, այն, անշուշտ, տարիների ընթացքում բերդի դեր է տարել։