2020-ը չի դադարում մեզ անակնկալներ մատուցել։ Մի կողմ դնելով իրավիճակը, որից, բոլորս, մեղմ ասած, երջանիկ չենք, թերևս կա մի բան, ինչի համար կարելի է ուրախանալ, եւ դա`մեղմ ամառն ու գալիք աշունն է։ Համաձայն եք, որ վերջին տարիներին դժվար էր անգամ պատկերացնել, որ սեպտեմբեր ամսին կարող ես ճամփա ընկնել ու ճանապարհին դեղին ու արեւից վառված խոտերի փոխարեն տեսնել փարթամ կանաչություն։ Մենք որոշեցինք ձեզ առաջարկել հինգ արշավային հեշտ արահետ, որոնք վստահ ենք` կլինեն տպավորիչ եւ անմոռանալի: Անկախ նրանից փորձառու արշավական եք, թե պարզապես ուզում եք թուլանալ ու հաճելի ժամանակ անցկացնել սարերում, մենք ունենք շատ տարբերակներ ձեզ համար։  Չնայած նրան, որ այս արահետներն այնքան էլ բարդ ու երկար չեն, ինչպես մեր անվճար հավելվածում եւ կայքում եղած մյուս արահետները, միեւնույն է խոստանում ենք, շշմեցուցիչ տեսարաններ եւ տպավորություններ։

Parz Lake Loop

Պարզ Լճի շուրջ (Parz Lake Loop) 
Վայրը՝ Տավուշի մարզ
Երկարությունը՝ 2 կմ
Կարելի է անցնել՝ 1 ժամում
Ընդամենը 2 կմ երկարություն ունեցող այս արահետը ձգվում է Պարզ Լճի երկայնքով։ Մեզանից շատերի համար Պարզ Լիճն եղել է հանգստանալու, ու ջրի մեջ փարթամ ծառերի շողքերով զմայլվելու վայր։ Բայց շատերը չգիտեն, որ Պարզ Լիճը կարելի է վայելել մինչ այս ձեզ անհայտ անկյուններից։

Martiros Waterfall

Մարտիրոս ջրվեժի արահետ (Martiros Waterfall Trail)
Վայրը՝ Տավուշի մարզ
Երկարյունը՝ 2 կմ
Կարելի է անցնել՝ 1 ժամում
Եվս մեկ՝  երկու կիլոմետրանոց արշավային արահետ, որը ձեր առաջ կբացի սքանչելի տեսարան դեպի ջրվեժ։ Ճանապարհին կտեսնեք քարե կառույցների մնացորդներ, որոնք ձգվում են  բլուրների միջով, եւ շատ հնարավոր է, որ ծառայել են որպես միջանցիկ ճանապարհներ՝ Մետաքսի Ճանապարհի վրա։ Բնական գեղեցկություն, տպավորիչ կառույցներ եւ պատմություն։ Այս ամենը մեկ արշավի ընթացքում։ Ահա, թե որոնք են Հայաստանում արշավելու առավելությունները։

Yew Grove

Կենիների պուրակի արահետ (Yew Grove Trail)
Վայրը՝ Տավուշի մարզ
Երկարությունը՝ 3 կմ
Կարելի է անցնել՝ 1.5  ժամում
Մի փոքր ավելի բարդ, քան նախորդ երկուսը, բայց հեշտ հաղթահարվող այս 3 կիլոմետրանոց արահետն անցնելով, դուք կտեսնեք Աղավնավանքի ավերակները,  եւ  կանցնեք հազվադեպ հանդիպող կենիների պուրակով։ Կենու ծառերը առանձնահատուկ նշանակություն ունեն առասպելաբանության և բանահյուսության մեջ և լայնորեն հայտնի են իրենց երկարակեցության համար, երբեմն 600 տարի ապրելով: Դուք կարող եք կանգ առնել հանգստանալու կամ պիկնիկ անելու այս կախարդական ծառերի ստվերի տակ և պատկերացնել. իսկ գուցե վանականներն էլ հարյուրավոր տարիներ առաջ նստում էին այս նույն ծառերի տակ: Հաճելի միտք է, չէ՞։

Giqor Trail

Գիքորի արահետը (Giqor Trail)
Վայրը՝ Լոռվա մարզ
Երկարությունը՝ 3.9 կմ
Կարելի է անցնել՝ 2 ժամում
Եթե սիրում եք Հովհաննես Թումանյանի Գիքորը, ապա կսիրեք նաեւ այս արահետը, քանի որ այն կոչվում է հենց Գիքորի անունով։ Այստեղ քամին խաղալով անցնում է թանձր անտառով եւ վանական ավերակներով։ Իսկ արահետը սկսելիս կարող եք սքան անել արահետի սկզբում եղած նշանի վրա գտնվող QR կոդը եւ լսեք Գիքորը պատմվածքը  արշավվելուն զուգահեռ։
 
Arch Trail

Կամարի արահետ (Arch Trail)
Վայրը՝ Վայոց Ձորի մարզ
Երկարությունը՝ 5 կմ
Կարելի է անցնել՝ 2 ժամում
Գեղեցկագույն հովիտներ, տպավորիչ ժայռեր, հին գերեզմանատներ եւ բազալտե բնական կամար, որի տակով գետակ է անցնում։ Անիրակա՞ն է թվում։ Ճիշտ հակառակը։ Հինգ կիլոմետր արշավելու ընթացքում դուք կտեսնեք մի ժայռ, որի վրա բազմաթիվ փորագրված խաչքարեր կան։ Իսկ բնական կամարը կտպավորի ձեզ իր վեհությամբ եւ գեղեցկությամբ։ 

Ավելի մանրամասն տեղեկություններ այս արահետների, GPS նավիգացիայի եւ ուղեկից գիդերի մասին ստանալու համար պարզապես ներբեռնե՛ք մեր անվճար հավելվածը կամ այցելե՛ք մեր կայքը։ Ինչպես նաեւ կարող եք այցելել մեր գրասենյակ եւ տալ ձեզ հետաքրքրով հարցերը։ Մաղթում ենք ձեզ հաճելի արշավ։
#Գործնական խորհուրդներ #Ոգեշնչում