Արշավեք հիասքանչ արահետներով
-
Այս արշավի ընթացքում, դուք վերջերս նորոգված Հաղարծին վանական համալիրից կուղևորվեք դեպի Հովք գյուղ։ Ձեր ճանապարհը կանցնի Անդրկովկասյան արահետով՝ Դիլիջանի ազգային պարկի միջով։
-
Սյունիքի մարզով անցնող այս 15-օրյա արշավը զբոսաշրջիկներին տանում է խորդուբորդ լեռներով և հին Մետաքսի ճանապարհի հետիոտնային արահետներով հինավուրց վանքերի կողքով: Արահետը սկիզբ է առնում Գորիսում և ավարտվում Կապանում։
-
Այս արահետը կապում է Շամուտ գյուղը Աթանի հետ։ Երթուղու երկարությունը 9.1 կմ է։
-
Գոշ և Խաչարձան գյուղերն իրար կապող Հայաստանի ազգային արահետի երկարությունը 16.4 կիլոմետր է։
-
Դիլիջանից դեպի Գոշ գյուղ նշագծված արահետը Հաղարծին-Դիլիջան երթուղու շարունակությունն է։
-
Հաղարծնի վանքից դեպի Դիլիջան գնացող արահետը 19 կիլոմետր է։ Երթուղին հատկապես հետաքրքիր կլինի լեռնային վերելքներ նախընտրողների համար։
-
25,9 կմ երկարությամբ Հովքից Հաղարծնի վանք ձգվող արահետը լավագույն կերպով բացահայտում է Տավուշի բազմաշերտ ու բարձրադիր բնապատկերները։
-
Օկոն հին գյուղատեղիից արահետը 11,2 կմ երկարությամբ տանում է դեպի Ենոքավան գյուղը։